Ժամանում | Մեկնում

Ժամանում 14:00

Մեկնում 12:00

Ըստ Ձեր պատվերի հասանելի են Երաշխավորված վաղ ժամանում և ուշ մեկնում:

Վաղ ժամանում 07:00

Վաղ ժամանման դեպքում՝ ժամը 07:00-ից հետո, գանձվում է վարձակալված սենյակի մեկօրյա արժեքի 50%-ը: Եթե ժամանումը առավոտյան ժամը 07:00-ից վաղ է, ապա գանձվում է վարձակալված սենյակի ամբողջական գինը:

Ուշ մեկնում 18:00

Ուշ մեկնման դեպքում՝ մինչև ժամը 18:00, գանձվում է վարձակալված սենյակի մեկօրյա արժեքի 50%-ը: Եթե մեկնումը երեկոյան ժամը 18:00-ից ուշ է, ապա գանձվում է վարձակալված սենյակի ամբողջական գինը:

Ամրագրման չեղարկում

Ամրագրման կասեցումը անվճար է, եթե պատվերը կասեցված է ժամանումից առնվազն 24 ժամ առաջ: Հակառակ դեպքում կգանձվի տույժ՝ սենյակի մեկ գիշերվա արժեքի չափով: Եթե դուք սենյակ եք ամրագրել մեր հյուրանոցում, չեք կասեցրել այն, միևնույն ժամանակ չեք ժամանել, ապա կգանձվի չներկայանալու տույժ սենյակի մեկ գիշերվա արժեքի չափով:

Երեխաների վճարի կանոնակարգ

  • Մինչև 5 տարեկան երեխաների բնակեցումը մեծահասակների հետ նույն սենյակում անվճար է
  • 6 տարեկան և բարձր երեխաների մեկ գիշերվա վճարը՝ հավելյալ անկողնու համար կազմում է 6000 ՀՀ դրամ

Ծխելու կանոնակարգ

Հարգելի հյուրեր, տեղեկացնում ենք, որ Նանէ  հյուրանոցի բոլոր սենյակներում ծխելն արգելված է։