Ժամանում 14:00
Մեկնում 12:00
Վաղ ժամանում 07:00
Վաղ ժամանման դեպքում՝ ժամը 07:00-ից հետո, գանձվում է վարձակալված սենյակի մեկօրյա արժեքի 50%-ը: Եթե ժամանումը առավոտյան ժամը 07:00-ից վաղ է, ապա գանձվում է վարձակալված սենյակի ամբողջական գինը:
Ուշ մեկնում 18:00
Ուշ մեկնման դեպքում՝ մինչև ժամը 18:00, գանձվում է վարձակալված սենյակի մեկօրյա արժեքի 50%-ը: Եթե մեկնումը երեկոյան ժամը 18:00-ից ուշ է, ապա գանձվում է վարձակալված սենյակի ամբողջական գինը:
Ամրագրման կասեցումը անվճար է, եթե պատվերը կասեցված է ժամանումից առնվազն 24 ժամ առաջ: Հակառակ դեպքում կգանձվի տույժ՝ սենյակի մեկ գիշերվա արժեքի չափով: Եթե դուք սենյակ եք ամրագրել մեր հյուրանոցում, չեք կասեցրել այն, միևնույն ժամանակ չեք ժամանել, ապա կգանձվի չներկայանալու տույժ սենյակի մեկ գիշերվա արժեքի չափով:
Հարգելի հյուրեր, տեղեկացնում ենք, որ Նանէ հյուրանոցի բոլոր սենյակներում ծխելն արգելված է։