ՀՀ, 3103, Շիրակի մարզ, Գյումրի
Գարեգին Նժդեհի փ. 1/5 շենք
+374 312 55151
info@nanehotel.am
Ստանդարտ/դաբլ սենյակները հանգստության և նրբագեղության յուրահատուկ խառնուրդի արտացոլումն են: Նրբագեղ դիզայնը կրկին զուգակցվում է բարձրաճաշակ և գեղեցիկ արվեստի գործերով: Լուսավոր և ընդարձակ ստանդարտ/դաբլ սենյակները լավագույն տարբերակն են Գյումրի քաղաքի տեսարժան վայրերի այցելությունից հետո հանգիստը վայելելու համար:
Ստանդարտ/երկտեղանոց սենյակները կահավորված են երկու առաձին մահճակալներով: Սենյակներն ընդարձակ են, առկա են նաև բազկաթոռ, աշխատասեղան և բազմոց: Գեղեցիկ միջավայրով և դիզայներական լուծումներով այս սենյակներն ապահովում են մեր հյուրերի հարմարավետ հանգիստն ու հաճելի ժամանցը:
Դելյուքս դասի սենյակները ամենամեծն են՝ նրբաճաշակ դիզայնով և ներդաշնակ միջավայրով: Սենյակները ձևավորված են արվեստի գեղեցիկ և բարձրաճաշակ գործերով: Սենյակներում ապահովված է ջերմ և հաճելի մթնոլորտ: Ժամանակակից ձևավորմամբ, շքեղությամբ և յուրահատուկ դիզայներական լուծումներով ձևավորված սենյակները միևնույն ժամանակ ապահովված են բոլոր տեսակի հարմարություններով: