
ՆԱՆԷ ՀՅՈւՐԱՆՈՑՆ ՈւՐԱԽ Է ՁԵԶ ԴԻՄԱՎՈՐԵԼ
Հանգստի և բիզնես ճանապարհորդությունների համար լավագույն առաջարկներով է ներկայանում «Նանէ» հյուրանոցը: Հյուրանոցը գտնվում է Հայաստանում, մեծությամբ երկրորդ` Գյումրի քաղաքում: Գյումրի քաղաքը հայտնի է իր պատմական և մշակութային մեծ ժառանգությամբ, թանգարաններով, արվեստի և արհեստի եզակի նմուշներով, եկեղեցիներով:
Հյուրանոցն առաջարկում է սենյակներ` սկսած ստանդարտ/երկտեղանի սենյակներից մինչև դելյուքս, որոնք բոլորը համալրված են անհրաժեշտ հարմարություններով և որոնցում ստեղծված է ներդաշնակ միջավայր:
Հյուրանոցն առաջարկում է նիստերի դահլիճ` նախատեսված 80-100 անձի համար, ինչպես նաև հանդիպումների սենյակ` 20-25 անձի համար: Ժողովների կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր տեսակի սարքավորումներն ու ծառայություններն ապահովված են: Հյուրանոցում առկա է շուրջօրյա անվճար ինտերնետ հասանելիություն և 24-ժամյա կայանման հնարավորություն:
Հյուրանոցն առաջարկում է.
- 14 հարմարավետ սենյակներ
- Եվրոպական նախաճաշ
- Ռեստորան` հայկական ավանդական խոհանոցով
- Ռեստորան` իտալական խոհանոցով
- Ամառային բացօթյա սրճարան
- Lounge բար
- Wi-Fi հյուրանոցի ամբողջ տարածքում
- Բիզնես ծառայություններ և կոնֆերանս դահլիճներ:
